ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է ՎԱԽԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Չուվաշիայի Հանրապետության գյուղերից մեկում մայրը իր 5-ամյա կույր երեխային փակել է տանն ու 4 օրով գնացել հարեւան գյուղ, ինչի հետեւանքով երեխան վախից մահացել է”,-հայտնում է Life News-ը։ Մեկնելուց առաջ մայրը երեխային թողել է թխվածք եւ ջուր, սակայն կույր երեխան չի կարողացել գտնել այն։ Վախենալով լռությունից եւ հարեւան շան հաչոցից, երեխան թաքնվել է բազմոցի հետեւում։ Այդ նեղ տարածքում էլ թթվածնի պակասից տղան խեղդվել է։ Մոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ։




Լրահոս