Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում: Նա մրցեց շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի դեմ և պարտվեց չորս սեթում՝ 6:4, 4:6, 3:6, 4:6:
Վավրինկան դարձավ «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի կրկնակի հաղթող: Ջոկովիչը «Ռոլան Գարոս»-ում տիտղոս նվաճել դեռ չի կարողացել:
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնություն
Եզրափակիչ
Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա, 8)՝ 6:4, 4:6, 3:6, 4:6