Հակոբ Հակոբյանը ներկայացել է ոստիկանություն, իսկ որդին դեռ որոնվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հաղորդել էինք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Ճոյտը, և իր որդին`Արայիկ Հակոբյան, կասկածվում են երիտասարդի ծեծելու մեջ, և ոստիկանությունը նրանց է որոնում: Այսօր արդեն նախկին պատգամավորը ներկայացել է ոստիկանություն և տվել բացատրություն: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրին ոստիկանությունից: Իսկ 22-ամյա որդին դեռ չի ներկայացել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ երեկ Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հաղորդում է տվել, որ նախորդ օրը` երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի և 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն:




Լրահոս