Ինչպես ոչնչացվեց Մեղրիի անցակետում հայտնաբերված մոտ 1 տոննա հերոինը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա հունվարի 17-ին Մեղրիի մաքսակետում բեռնատար մեքենայի հատուկ սարքավորված թաքստոցներից հայտնաբերվել էր ավելի քան 850 կգ հերոին:

Մեկ տարուց ավելի թմրանյութը պահվում էր Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի փակ տարածքում՝ հատուկ երկաթյա պահարաններում: Հունիսի 5-ին թմրամիջոցը հանվեց հսկվող տարածքից եւ այրվեց: Հերոինը հայտնաբերել էր Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը:

Հիշեցնենք, որ գործով որպես մեղադրյալ ներգրավված Օսման Ուղուրլուին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. դեկտեմբերի 24-ին, Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով իբրև թե Իրան տեղափոխելու տախտակ, Վրաստանից Բագրատաշեն մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին Մեղրիի մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք:

Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղիում թողնելուց հետո Օ. Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզներ եղբայրների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ 160գ 467 մգ քաշով հերոին տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում: 2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը:

Առաջին ատյանի դատարանի վճռով Օսման Ուղուրլուն դատապարտվել է 19 տարվա ազատազրկման: Որպես մեղադրյալ է ներգրավվել նաև Ավթանդիլ Մարտիաշվիլին, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց: Ավթանդիլ Մարտիաշվիլիին դատարանը վճռել է դատապարտել ազատազրկման 17 տարով: շ

Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել վճիռը:

Տեսանյութը` 1tv.am




Լրահոս