Ես չեմ խորացել քաղաքում. Մուրադ Գուլոյանը` Վահագն Գևորգյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը կարծում է, որ Աբովյանի քաղաքապետ ընտրված Վահագն Գևորգյանը կլուծի այն խնդիրները, որոնք չհասցրեց անել իր որդին` նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը:

Լրագրողների հետ զրույցում Մուրադ Գուլոյանը նշեց, թե Վահագն Գևորգյանին արժանի փոխարինող է համարում: Այն հարցին, թե ինչ կանի քաղաքի համար Գևորգյանը, որը չի հասցրել անել իր որդին, Գուլոյանը նշեց: «Ես չեմ խորացել քաղաքում»:

Այն դիտարկմանը, թե Գևորգյանն ասել է, թե շտկելու է Գուլոյանի թողած թերությունները, պատգամավոր-հայրը նշեց. «Թերությունները չէ, չհասցրած արածները»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս