ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ամբողջ ժողովրդի հաշվին մենք մարում ենք արտաքին պարտքը: Չաշխատած փող ուտելն էդպես է, բոլորը պետք է մասնակից լինեն չաշխատած փողը տալուն: Սա սկզբունք է»:

Հակոբ Հակոբյան «Առաջին լրատվական»

Ինչպես ասում են, կինոն սկսվեց: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը խոստովանում է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի վերցրած վարկերը, որոնք անհասկանալի է, թե որտեղ են ուղղորդվում, ողջ ժողովրդի հաշվին են մարվում: Այսինքն՝ իշխանությունն իր դիրքերն ամրապնդելու, բիզնեսներն ընդլայնելու կամ սեփական բարեկեցության համար փող է բերում դրսից, ՀՀԿ-ն այն համարում է ժողովրդի կերած փող: Ա՜յ քեզ տրամաբանություն: Տեսնես Հակոբ Հակոբյանը քանի՞ շարքային քաղաքացու է ճանաչում, որ վարչապետի վարկերից կերել են: Հավատացած ենք՝ ոչ մի, որովհետեւ չկա:




Լրահոս