Տեսեք` ես ով եմ, ես էն «դուխով»-ն եմ, որ կարող եմ ամեն ինչ առաջ տանել. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության մասին քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Վերջը չկարողացա զսպել ինձ, որ ելույթ չունենամ, որովհետև ասելիք կա: Ուզում եմ ասել, որ ես, համենայնդեպս, չեմ հիշում, որ այս ոլորտի կապակցությամբ նման աննախադեպ քննարկում լիներ խորհրդարանում», – այսպես սկսեց իր խոսքը խորհրդարանի ղեկավարը:

Նրա խոսքով, բոլոր ելույթ ունեցողները մեկ միտում ունեին` խոսել դատական համակարգի բարեփոխումների մասին: «Պարզապես չկարողացանք տարբերել հաղորդումն ինչ է, հաշվետվությունն ինչ է: Մեր պատգամավորներից մեկն ասեց` եթե հարցեր ունեք` ձեր թիմն է, գնացեք, հարցեր տվեք: Այսքանով ցուցադրողականությունը վերաբերում է ոչ միայն ընդդիմությանը, այլև քաղաքական մեծամասնությանը: Չի կարելի բաներ ասել, որ դու ամեն օր կարող ես շատ կարճ ժամանակով հետապնդել, վերլուծել, քննարկել և քո արժևորումը տալ: Պարոն Փաշինյանը ժպտում է… նույնիսկ իր ելույթն եմ գնահատում, բայց հենց խոսքը գալիս է, որ մի նախարար պատգամավորին խոսք է ասում, ասում եք… բայց կարելի է արհամարհական խոսել: Այսինքն, ինչն էր պակաս, պակասում էր բարեկրթությունը», – շարունակեց ԱԺ նախագահը:

Նա ընդգծեց, թե պետք է կարողանանք քննադատության կողքին նաև դրականը տեսնել:  Նա հավելեց, թե մեզ մոտ հետաքրքրիր մտածելակերպ է ձևավորվել: «Երբ օրինակ ԱԺ նախագահն ասում է, թե թալանում են, Gլխավոր դատախազը պետք է վազքով գնա, ստուգի: Ինձ թվում է` առանձին դեպքերում այստեղ մի խնդիր կա: Տեսեք` պետական չինովնիկին ինչ ասեցի, դատախազին ինչ ասեցի: Տեսեք ես ով եմ, ես էն համարձակն եմ, ինչպես Փաշինյանը կասեր` էն «դուխովն» եմ, որ ամեն ինչ առաջ կարող եմ տանել», – նշեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահի խոսքով, Գլխավոր դատախազը ըստ ամենայնի պատրաստվել էր և պատասխանեց պատգամավորների հարցերին:




Լրահոս