ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱՐԴ-ՎԱԳՐԸ
ԱՄՆ-ում սեփական տանը մահացած են գտել Դենիս Ավներին, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես մարդ-վագր եւ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում սեփական մարմինը մաքսիմալ քանակությամբ ձեւափոխումների ենթարկելու համար: Ողջ կյանքում նա երազել է վագր դառնալ եւ իր նպատակին հասնելու համար փոխակերպել է դեմքի ձեւը, բեղիկներ են փոխպատվաստվել, արհեստական ժանիքներ դրվել, սրվել են ատամները: Բացի այդ, Ավները «վագրային» կենսակերպ է վարել, ծառեր է մագլցել եւ հում մսով սնվել: Ոստիկանները դեռեւս չեն պարզել Ավների մահվան պատճառը, սակայն ենթադրվում է, որ 54-ամյա տղամարդն ինքնասպան է եղել:

ՍՊԱՆՎԵԼ Է
«Մեքսիկայի մայրաքաղաքի թատրոններից մեկում մուլտֆիլմի ցուցադրության ժամանակ անհայտ անձը կրակել է 10-ամյա տղայի գլխին՝ ուղիղ ճակատին»,-գրում է ԹպրՑՌ.Րց-ն: Երեխային  հիվանդանոց են հասցրել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Հետաքրքիրն այն է, որ կինոթատրոնում գտնվողներից ոչ մեկը կրակոցի ձայնը չի լսել: Թատրոնը ժամանակավորապես փակվել է, կատարվում է հետաքննություն:

ԱՌԳՐԱՎՎԵԼ Է
Թաիլանդի իշխանությունները Բանգկոկ քաղաքից քիչ հեռու տեղակայված մաքսային կետերից մեկում բեռնատար ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են մահացու վտանգ ներկայացնող 600 կոբրա: Ըստ ոստիկանների՝ օձերը բերվել են Մալազիայից ավանդական բժշկության կամ սպառման համար: Ձերբակալված վարորդը հայտնել է, որ օձերը տեղափոխվում էին Լաոս:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս