Հունիսի 6-ին Ֆրանսիայի մշակույթի և կապի նախարար Ֆլյոր Պելերինը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին պարգևատրել է Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանով։
Ֆրանսիայի Արվեստի ու գրականության շքանշանը հիմնադրվել է 1957թ. և շնորհվում է ականավոր արվեստագետներին, գրողներին, մարդկանց, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Ֆրանսիայում և աշխարհում մշակույթի զարգացման գործում։