![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/IMG_5506-14319-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng.jpg)
Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ից տեղեկանում է, որ հունիսի 9-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Եղվարդի խճուղու թիվ 126 հասցեում գտնվող «ԷՍ-ՎԷ» հյուրանոցային համալիրի ավտոտնակում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.36-ին, մարվել՝ 04.38-ին:
Հյուրանոցային համալիրի առաջին հարկում` ավտոտնակում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-21015» մակնիշի 19 ՕL 486 պետհամարանիշով ավտոմեքենան: