Գյումրիում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին, ժամը 15.21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խանջյան փողացի «Ուրարտու» ռեստորանային համալիրի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել՝ ժամը 15.40-ին:

Այրվել է ԳԱԶ 3110 մակնիշի (վարորդ՝ Ա. Ա.) 04 LO 372 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը ամբողջությամբ:




Լրահոս