Ինչպես արդեն Armlur.am-ը տեղեկացրել է, կառավարության դիմաց հավաքված նաիրիտցիների մոտ էր իջել Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը հրաման է տվել, որ մինչև հուլիսի 15-ը նաիրիտցիների աշխատավարձերի ողջ պարտքը պետք է մարել:
Նաիրիտցիները, չնայած ոգևորվեցին, այնուամենայնիվ, նրանք նշում են, որ չեն հավատում Զախարյանի այդ հայտարարությանը, քանի որ արդեն դառը փորձ ունեն: Նաիրիտցիներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ մինչև չստանան աշխատավարձը, չեն կարող հավատալ նախարարի խոսքին, իսկ գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իր սուբյեկտիվ կարծիքով այս պահին ինքը չի կարող ասել, թե Զախարյանը ստում է:
Նա նշեց, որ իրենց ակցիաները մինչև հուլիսի 15-ը մնում են ուժի մեջ: Այս պահին համակարգող խմբի հետ խորհրդակցություն են անցկացնում, որպեսզի հավաքված նաիրիտցիների հետ վերջնական համաձայնության գան: