Դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ նոյեմբերի 20-ին, ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարի առաջարկի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 408,50 դրամ, սակայն պահանջարկի փոխարժեքը մնացել է երեկվա մակարդակին՝ 1դոլար/407 դրամ:
Կանխիկ արտարժույթի շուկայում նկատվում է դոլարի թանկացում՝ երեկվա համեմատ մոտ կես դրամով: Դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 406,5 դրամ, իսկ վաճառքինը՝ 409 դրամ:
Forex միջազգային շուկայում եվրոն սակարկվում է 1,28 դոլարի սահմաններում: Այսօր ուշ երեկոյան եվրոյի գոտու ֆինանսների նախարարները կքննարկեն Հունաստանին հերթական վարկային տրանշ հատկացնելու հարցը, ինչը հետագա օրերին էական նշանակություն ունի եվրոյի փոխարժեքի համար:
Դոլարը թուլացել է նաեւ Ռուսաստանի ֆինանսական շուկայում: Ռուսաստանի Կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ 1 դոլարն արժե 31,4263 ռուբլի:




Լրահոս