Երեվան-Մեղրի ճանապարհին մեքենան շրջվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ԲՄՎ մակնիշի 30 OS 179 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներն իրենց ուժերով դուրս են եկել շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:




Լրահոս