«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ի՞նչ է պատահել նրան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում  այսօր տեղի ունեցավ 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, որը կշարունակվի նաև վաղը: Վերահսկիչ պալատի հաշվետվությունը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը։  Այս հանգամանքը ևս մեկ անգամ դուր չեկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին, ով մշտապես բարձրաձայնում է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը մշտապես բացակայում է նիստերից:

Նա բարձրաձայն ընթերցեց ԱԺ կանոնկարգ-օրենքի այն հոդվածը, որը սահմանում է ՎՊ նախագահի պարտավորությունները և որտեղ նաև նշված է, որ Զաքարյանը պետք է մասնակցի նման քննարկումներին: «Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ի՞նչ է պատահել նրան»,- հարցրեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Իշխան Զաքարյանի պաշտոնի թափուր մնալն է պատճառը, որ խորհրդարան է եկել ՎՊ նախագահի տեղակալը: ՎՊ խորհրդի անդամի փոխարեն պատգամավորի հարցին պատասխանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

«Խոսքը ոչ թե ՎՊ-ի հաշվետվությանն է վերաբերում, այլ ՎՊ-ի տեսակետը բյուջեի վերաբերյալ, այնպես որ, Ձեր հարցադրումը ճիշտ կլիներ, եթե լիներ ՎՊ-ի հաշվետվության մասին: Դուք պարզապես անընդհատ կրկնում եք նույն հարցը, իսկ թե էդքան շատ ցանկալի է, որևէ առիթով հրավիրեք Իշխան Զաքարյանին, խոսեք, հարցրեք` ինչպե՞ս է»,- նշեց Գալուստ Սահակյանը:

«Ես շնորհակալ կլինեմ, եթե Դուք կարողանաք կազմակերպել մեր հանդիպումը Իշխան Զաքարյանի հետ. վերջապես բոլոր այդ կասկածներին հանգուցալուծում տանք»,- հայտարարեց Զուրաբյանը:




Լրահոս