Ես անձամբ եմ դեպքը ներկայացրել ոստիկանություն. Անահիտ Բախշյանը` հոր կողմից ոտնձգության ենթարկված երեխայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ մեկը ապահովագրված չի լինի բռնության նման դեպքերից, եթե այսպիսի մարդիկ շարունակեն հանգիստ իրենց սև գործն անել՝ չենթարկվելով պատասխանատվության»,- այսօր լրագրողներին հետ հանդիպման ժամանակ նշեց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով Աբովյան քաղաքում դեռևս դեկտեմբեր ամսին անհետացած ընտանիքի պատմությանը: Նրա պնդմամբ երեխային կրթությունից զրկելը մեծ հանցագործություն է, և մեր իրավական դաշտը, չգիտես` ինչու, համապատասխան պատիժ չի իրականացնում հանցագործի նկատմամբ: Բանախոսը հավելեց, որ ինքն անձամբ այս դեպքը ներկայացրել է ոստիկանություն և համապատասխան արդյունքների է սպասում:

Հիշեցենք, որ ըստ պաշտոնական հայտարարության, դեռևս դեկտեմբեր ամսին Աբովյան քաղաքի բնակիչներ Արարատ Ասրյանը և իր 8-ամյա աղջիկը անհետացել էին: Արարատ Ասրյանի կինը դիմել էր ոստիկանություն ՝ պահանջելով գտնել աղջկան և ամուսնու մոտից վերադարձնել իրեն: Կնոջ խոսքով` հայրը իր աղջկան արգելել էր դպրոց գնալ, պնդելով թե ինքը համապատասխան կրթություն կտա երեխային՝ հեռու պահելով դպրոցի «սատանաներից»: Դեպքից վեց ամիս հետո ՀՀ ոստիկանությունը Նելլի Դուրյանի գլխավորությամբ կարողանում է Դիլիջանում հայտնաբերել հետախուզման մեջ գտնվող անձանց` այդ թվում 6 ամիս կրթությունից զրկված 8-ամյա երեխային, և հանձնել մորը:




Լրահոս