
2014 թվականի մայիսին իրավաբան Նարեկ Ալոյանը դատական հայց էր ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ, քանի որ, նրա խոսքով` ԲՀԿ-ի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունն ըստ արժանվույն չի կատարել իր իրավունքներն ու պարտականությունները:
Այժմ Նարեկ Ալոյանը նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ «Ալյանս» կուսակցության երիտմիության անդամ է:
Armlur.am-ի հետ զրույցում Նարեկ Ալոյանը նշեց, որ դատական գործընթացների ժամանակ Տիգրան Ուրիխանյանը որևէ գործ չի ունեցել: Իսկ «Ալյանս» կուսակցության անդամագրվելը եղել է համատեղ որոշման արդյունք: Ալոյանը նշեց, որ ինքը նախկինում որևէ կուսակցության անդամ չի եղել:
Մանարամասները` Armlur.am-ի տեսանյութում: