Ամառ է. մասնագետը խորհուրդ է տալիս ուտելուց առաջ լվանալ ձմերուկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սննդային թունավորումներից խուսափելու համար պետք է հետևել սննդի հիգիենայի և պահպանման կանոններին: Նախորդ  տարվա համեմատ այս տարի շատացել են սննդային թունավորման դեպքերը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը: Նրա պնդմամբ, թունավորումների հիմնական պատճառը սննդի հիգիենային և պահպանման կանոններին չհետևելն է:

Բաբայանը խորհուրդ տվեց սննդամթերքը, մասնավորապես միրգն ու բանջարեղենը, այդ թվում`՝ձմերուկը, օգտագործելուց առաջ լավ լվանալ, շոգ ժամանակահատվածում արևի ուղիղ ճառագայթների տակ չդնել, քանի որ բարձր ջերմաստիճանում մանրէների առաջացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվում, ինչը և հանգեցնում է թունավորման: Մասնագետի փոխանցմամբ, անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկ օգտագործել, կրել պաշտպանիչ ակնոց և գլխարկ դնել:




Լրահոս