
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որով հայտնում է, որ պատկան մարմիններին է ներկայացնում իր նոր պահանջները:
Նախաձեռնության նոր պահանջներն են՝
1. Վերացնել կարմիր գծերը,
2. Վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ խախտումների պատժամիջոցների բալային մեխանիզմ, սահմանել չափորոշիչներ վարորդական իրավունքից ժամանակավոր և ընդհանրապես զրկման համար, ներդնել դասընթացային պատժի և վարչական աշխատանքի տեսքով այլընտրանքային պատժամիջոցների համակարգ,
3. Նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել անբողջական համաներում:
4. Ապահովել մատչելի երթևեկություն՝ հագեցնելով ճանապարհները անհրաժեշտ բոլոր նշաններով: