Մենք ԵՏՄ-ից այս պահին ավելի շատ ստանում ենք, քան` տալիս. Վաչե Գաբրիելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ-ին անդամակցությունից Հայաստանը ստանում է տոկոս և դրանք չեն փոխվելու: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան,  պատասխանելով հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջացել ԵՏՄ շրջանակներում ընդհանուր մաքսատուրքերից  ստացվող գումարների առումով:

«Մենք ստանում ենք տոկոս, և տոկոսները չեն փոփոխվել: Եթե դուք նայեք, այդտեղ շատ հստակ է. այդ տոկոսներին համապատասխան մենք փետրվարից սկսած հստակորեն ստանում ենք մասհանումներ:  Երբ որ մեր մուտքերն ենք նայում, երբ սահմանը հատելուց բերում են մաքսատուրք են մուծում, որը տալիս ենք ընդհանուր բյուջե և ընդհանուր բյուջեից ստանում ենք, ստանում ենք ավելի շատ, քան տվել ենք: Իմ հիշելով՝ առնվազն հինգ միլիարդ դրամի տարբերություն կա, այդքան ավելի շատ ենք ստացել: Այսպիսով, մենք ԵՏՄ-ից ավելի շատ ենք ստանում, քան տալիս ենք այս պահին»,- նշեց  նա:

Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, որ ԵՏՄ ռեժիմը պետք չէ կապել տարածաշրջանում տեղի ունեցող տնտեսական իրավիճակի հետ, որովհետև այլ զարգացման պայմաններում դրանք ունենալու էին այլ դինամիկա:




Լրահոս