
Երեկ թերթը գրել էր, որ ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում էր գտնվում նախկին պետավտոտեսուչ Վրեժ Յայլոյանը, որը, աշխատելով ավտոտեխզննման կայանում, ակամա դարձել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) մրցակիցը։ Եվ ահա ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից երեկ տեղեկացրին, որ նոյեմբերի 5-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, թե Վ. Յայլոյանին առևանգել են։ Սակայն Յայլոյանը ոստիկանությանը հայտնել է, որ իրեն ոչ ոք չի առևանգել, այլ ինքը մեքենա է նստել իր կամքով քանի որ հենց ինքն է առաջարկել մեքենայի մեջ զրուցել։ Այսպիսով՝ ՀՀ ոստիկանությունը կանգնեց Մհեր Սեդրակյանի թիկունքին՝ “ջրից չոր դուրս բերելով” նրա հովանավորյալներին։ Առաջ, Հայաստան։