Դորտմունդի «Բորուսիա»-ն վերջնագիր է ներկայացրել Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանին: Գերմանական ակումբը ֆուտբոլիստին այս ամռանը հանելու է տրանսֆերի:
Դորտմունդցիները մտադիր են Գյունդողանի տրանսֆերից ստացված գումարով ձեռք բերել այլ ֆուտբոլիստների: Խնդիրն այն է, որ ֆուտբոլիստը պահանջում է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, ինչը չի գոհացնում գերմանական ակումբին և նրանով հետաքրքրված այլ ակումբների: