Ժողովուրդ. էդվարդ Նալբանդյանի վոյաժները սկսել են պտուղներ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի՝ աշխարհի տարբեր անկյուններ իրականացրած “վոյաժները” սկսել են “պտուղներ տալ”: “Ժողովուրդ”-ը գրում է, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանի Հանրապետության և Չիլիի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման մասին համաձայնագիրը ստորագրելու առաջարկությունը: 
ՀՀ արտգործնախարարությունն առաջարկում է հավանություն տալ այդ համաձայնագրին: Ըստ այդ փաստաթղթի՝ երկու երկրների քաղաքացիները առանց մուտքի արտոնագրի, առավելագույնը 90 օր ժամկետով կարող են մուտք գործել այդ երկրներ:




Լրահոս