Ընտրություններից հետո «անհետացած» Պալաչը հայտնվեց. նա շնորհավորել է Վահագն Գևորգյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն  է հայտնում բոլոր աբովյանցիներին հունիսի 7-ին կայացած քաղաքապետի ընտրություններում իրեն ձայն տալու համար:

Գրառման մեջ մասնավորապես ասված է.

«Հարգելի աբովյանցիներ, ցանկացնում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հունիսի 7-ին կայացած Աբովյան համայնքի ղեկավարի ընտրություններում քվեարկել են ինձ համար: Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր նախընտրական քարոզչության առաջին իսկ օրվանից ինձ հետ էին, իմ կողքին կանգնած: Շնորհակալ եմ իմ նախընտրական շտաբին, «Աբովյան» մարզային հեռուստաընկերությանը իրենց կատարած աշխատանքի համար:

Ցանկանում եմ նաև շնորհավորել Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ինչպես նաև այն համաքաղաքացիներին, ովքեր ինձ չեն ընտրել :Ես որպես գործարար կշարունակեմ իմ գործունեությունը ծավալել քաղաքում և որպես քաղաքացի հետևողական կլինեմ մեր քաղաքի խնդիրների լուծման հարցում»:




Լրահոս