Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան ուղղությամբ ուղևորափոխադրումների համար ժամանակավոր լուծումներ են տրվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան ուղղությամբ ուղևորափոխադրումների համար ժամանակավոր լուծումներ են տրվել: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:

«Ժամանակավոր լուծումներ են տրվել, մինչև կհայտարարվի նոր մրցութային ընթացակարգ: Մենք կփորձենք նաև այլընտրանքի սահմանման հնարավորություն նախատեսել: Սա բացառիկ դեպք է, եզակի դեպք է, ուստի հիմա կազմակերպվել են այլընտրանքային հնարավորություններ: Շուտով նոր մրցույթ կհայտարարվի», – հայտարարեց նա:

Հիշեցնենք, որ երթուղիները շահագործող «Քինգ դե լյուքս» ընկերությունը սնանկացել է, որի հետևանքով մի քանի օր այդ ուղղությամբ ուղևորափոխադրումներ չէին կատարվում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս