Ինչու Բիբինը ներկա չէ ԱԺ-ում. Վարդան Այվազյանը հրապարակեց նրա գրավոր պատճառաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ընթացքող էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ լսումների ժամանակ ներկա չէ ՀԷՑ նախագահ Եվգենի Բիբինը: Նրա բացակայության վերաբերյալ գրեթե բոլորը հարցադրումներ արեցին` նշելով, որ դա արհամարհական վերաբերմունք  է ԱԺ-ի նկատմամբ: Լսումները նախագահող Վարդան Այվազյանը նշեց, որ իրենք դիմել են Բիբինին` առաջարկելով այս քննարկմանը մասնակցել:

«Մարդը հստակ մեզ գրավոր պատասխանել է, թե ինչու չի կարող մասնակցել և ինչու նպատակահարմար չի գտնում: Բիբինը էդքան «բոբո» չէ, որ չկարողանանք հակադարձել նրան»,- ասաց Այվազյանը: Վերջինս ընթերցեց Բիբինի գրավոր պատասխանը, որում վերջինս պատասխանել է, որ ինքը տնտեսվարող է և չի ցանկանում մասնակցել լսումներին ու նպատակահարմար չի գտնում:




Լրահոս