Օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել է ոչ իրավաչափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օմբուդսմենրի գրասենյակի աշխատակազմից տեղեկացնում են, որ օմբուդսմենը վերահաստատել է, որ  ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքների իրականացումը,նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու և կասկածները փարատվածչլինելու հետևանք են: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը, որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը:

Նման հանձնաժողովը, պահպանելով քրեականդատավարության բոլոր պահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցականբնույթի առաջարկություններ կներկայացներ հանրությանն ու համապատասխան մարմիններին՝ քննությունը փակուղայինվիճակից դուրս բերելու համար: Առաջարկը, ցավոք, դեռևս չի ընդունվել առանձին քաղաքական ուժերի ու որոշ պետականպաշտոնյաների կողմից, ինչն էլ հանգեցրել է նման երկարատև և անցանկալի հետևանքների:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել են խաղաղ ակցիաների անցկացման հետ կապված հարցերն ու խնդրի շուրջ եղած մտահոգությունները: Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենի կայացրածխախտման որոշումը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել 2015թ. փետրվարի 11-ին նրանց հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների գործողություններին: Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույն այդ տարածքում մի շարք դեպքերում նույն անձանց կողմից անցկացվել են հավաքներ, որտեղ նրանք դրսևորել են նույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայն հավաքները չեն դիտարկվել որպես պետական մարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ: Նման հիմնավորմամբ Օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվել են զոհված զինծառայողների ծնողների իրավունքները:

Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքները շարունակել Օմբուդսմենի՝զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ: Հանդիպման ավարտին Օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենց սահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:




Լրահոս