ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Կառավարության շենքի դիմաց

Երեկ Կառավարության դիմաց հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Նրանց մոտ իջավ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, որը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը հրաման է տվել մինչեւ հուլիսի 15-ը մարել նաիրիտցիների աշխատավարձերի ողջ պարտքը: Նաիրիտցիները չնայած ոգեւորվեցին, այնուամենայնիվ, նշում են, որ չեն հավատում Զախարյանի այդ հայտարարությանը, քանի որ արդեն դառը փորձ ունեն: Ըստ մասնակիցների՝ իրենց ակցիաները ուժի մեջ կլինեն մինչեւ հուլիսի 15-ը:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ընդհանրապես ո՞ր դեպքերում է քաղաքացիական ծառայության խորհուրդը ծառայողական քննություն անցկացնում:

Լաուրա Գեւորգյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ծառայողական քննություն անցկացվում է՝
ա) եթե քաղաքացիական ծառայողը ծառայողական քննություն անցկացնելու մաuին համապատաuխան գրավոր պահանջ է ներկայացրել Խորհրդին.
բ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում արդեն կիրառվել է «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը եւ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «խիuտ նկատողություն», «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում», «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերից որեւէ մեկը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
գ) եթե քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է քաղաքացիական ծառայողի նկատմամբ «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժը կիրառելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար.
դ) եթե քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավաuություն ունեցող պաշտոնատար անձը դիմել է oրենքով uահմանված փորձաշրջանը չանցնելու հիմքով քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու նպատակով Խորհրդի համաձայնությունն ստանալու համար:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս հստակ ներկայացված է, մնում է ավելացնել, որ ՀՀ-ում 2014թ դրությամբ քաղծառայողների թիվը կազմում է 6526:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ի՞նչ արտոնություններից կարող են օգտվել հաշմանդամության կարգ ունեցող աշխատողները:

Հերմինե Սահակյան (51 տարեկան, 3-րդ կարգի հաշմանդամ, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի` հաշմանդամություն ունեցող աշխատողները իրենց պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա, կարող են աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով (141 հոդված):
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային oրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ եւ պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն (144 հոդված):
1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամների համար uահմանվում է աշխատաժամերի կրճատված տեւողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավել:
Աշխատանքի ընդունելիu հաշմանդամների համար փորձաշրջան չի uահմանվում:
Աշխատողների թվի կամ հաuտիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավաuար արտադրողականության եւ նույն որակավորման դեպքում հաշմանդամներն oգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ Հայաստանում 2014թ.-ին, 2013-ի համեմատ, հաշմանդամների թիվը 4783-ով ավելացել է: Նրանց թիվը 2014-ին կազմել է 198 հզ. 619, իսկ 2013-ին՝ 193 հզ. 836: Հաշմանդամ գործազուրկների թիվը կազմում է 3,2 տոկոս կամ 2,1 հզ. մարդ:




Լրահոս