Մինչև դանակը ոսկորին չի հասել, այստեղ լսումներ չեն կազմակերպվել. տնտեսագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում հոսանքի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումների ժամանակ ելույթով հանդես եկավ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Վերջինս նշեց, որ ինքը վերահսկողություն` որպես այդպիսին չի նկատել, որ իրականացվել է:

«Մինչև դանակը ոսկորին չի հասել, այստեղ լսումներ չեն կազմակերպվել: Ես համոզմունք ունեմ, որ հանձնաժողովն առաջին իսկ պահից, երբ մինուս էր գնում, պետք է ահազանգ հնչեցներ: Լուծումներ, վստահ եմ, որ կան, պետք է գտնել»,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով` եթե բարձրանում է սակագինը, բնականաբար այն կդրդի, որ քիչ օգտագործվի էլէներգիան. «Որևէ մեկի աշխատավարձը բարձրացել է՞: Առաջարկս հետևյալն է` ազգայնացնել բաշխիչ էլցանցերը: Բաժնետիրական ընկերություն ստեղծել, այն բաշխել ազգաբնակչության մեջ Հայաստանում և Սփյուռքում, և այսպիսի անհեթեթություններ չեն լինի, քանի որ վերահսկողություն կլինի»:




Լրահոս