Արտակ Խաչատրյանի գործով տեսախցիկի տեսագրությունն ուսումնասիրվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանի հետ կապված միջադեպը ֆիքսած տեսախցիկի ձայնագրությունն ուսումնասիրվում է: Այս մասին հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի գործի քննության վերաբերյալ պաշտոնական գրությամբ դիմել էի ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:

Մասնավորապես, հետաքրքրվել էի, թե ինչ փուլում է գտնվում քննության գործընթացը, ականատեսների վկայություններից եւ փողոցի տեսախցիկի տեսագրության ուսումնասիրությունից գործի վերաբերյալ բացահայտումներ եղե՞լ են, թե` ոչ: Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը պատասխան գրության մեջ տեղեկացրեց, որ գործի քննությունը շարունակվում է, փողոցը նկարահանող տեսախցիկն առգրավվել է եւ այժմ ուսումնասիրվում է:

Ուսումնասիրվում են նաեւ դեպքի վերաբերյալ այլ նյութեր եւս:

Մենք համբերատար հետեւելու ենք գործի քննության ընթացքին»:




Լրահոս