Նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը, ով այժմ բնակվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում, հայտարարությամբ է հանդես եկել, որում ՀՀ իշխանություններից պահանջում է մինչև հունիսի 22-ը ազատ արձակել բանտերում պահվող բոլոր քաղբանտարկյալներին:
Armlur.am-ին ուղարկած հայտարարության տեքտում մասնավորապես ասված է,
«Ես՝ նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանս, պահանջում եմ Հայաստանի իշխանությունից մինչև 22.06.2015 թ անհապաղ ազատ արձակել Հայաստանի բանտերում գերության մեջ գտնվող քաղբանտարկյալներին, այլապես Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի շենքի մոտ կվերսկսեմ բողոքի ակցիաներ ի պաշտպանություն Հայաստանի քաղբանտարկյալների: Ավելի քան վստահ եմ` այս անգամ ձեր հիմարությունների պատճառով դուք մեծ կորուստներ կունենաք: Այս պահին պատրաստվում եմ բազմաբովանդակ նամակներ ուղարկել Եվրոպայի մի շարք կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ղարաբաղաադրբեջանական քննարկումների ֆոնին ընդառաջ իմ ակցիաները կարող է անդրադառնալի լինել: Բայց ես քաջ գիտակցում եմ իմ անելիքների մասին, չեմ բացառում նաև, որ կլինեն ստրկամիտ մարդիկ, ովքեր իմ քայլերը դավաճանություն կորակեն: Բայց եթե դուք մինչև հունիսի 22-ը բաց չթողնեք բանտերում գերության մեջ պահվող Շանթ Հարությունյանին և մնացած քաղբանտարկյալներին` ողջ պատասխանատվության մեղքը կընկնի ձեր վրա: Պուտինի կամակատարներ, դուք ունեք մի փոքր մտածելու ժամանակ միչև հունիսի 22-ը»: