ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղն առաջիկայում կունենա ռետինե ձեռնոցի երկու գործարան: «Ժողովուրդ»-ը Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանից տեղեկացավ, որ գործարանի բացումը կլինի հուլիսի 22-ին:
«Այս պահին դեռ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Երկու գործարան պետք է բացվի, իսկ աշխատողների թիվը կհասնի մոտ 200-ի»,- տեղեկացրեց գյուղապետը:
Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ չորաթանցիները գործարանի կառուցմամբ շատ են ոգեւորված ու մեծ հույսերով են լցված: Նշենք, որ ռետինե ձեռնոցի գործարանը կառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սուրեն Երիցյանի կողմից, ով նպատակ ունի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանել ՌԴ: