Փորձել է հրկիզել եղբոր տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 22-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Թումանյան քաղաքի Բաղրամյան  փողոցում տուն է այրվում: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, 1958 թ. ծնված Հակոբ Ք.-ն փորձել է հրկիզել նույն հասցեում գտնվող իր հայրական տան այն հատվածը, որտեղ բնակվում է եղբայրը` 1956 թ. ծնված Հովիկ Ք.-ն, սակայն հրկիզման փորձը կասեցվել է հրշեջ տեսչության աշխատակիցների կողմից: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 20.45-ին, մարտական 1 հաշվարկի ուժերով: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:




Լրահոս