Շանթ Հարությունյանն ու Վարդան Վարդանյանը գտնվում են բժիշկների հսկողության տակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ Շանթ Հարությունյանը հունիսի 8-ից «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ՝ իրեն առանձին խուց տեղափոխելու պահանջով։

Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի առողջական վիճակը նորմալ է. նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Դատարանի կողմից նշանակված պատիժը կրում են կիսաբաց ռեժիմում՝ հանրակացարանային պայմաններում: Դատապարտյալները պահանջում են, որպեսզի հետագա պատիժը կրեն խցային պայմաններում: Նրանք նույնաբովանդակ խնդրանքով դիմել են նաև տեղաբաշխման հանձնաժողովին:




Լրահոս