Հնդկահավերը հարձակվել են ամերիկացիների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ Բրուքլայն քաղաքի բնակիչները օգնության խնդրանքով դիմել են ոստիկանություն այն բանից հետո, երբ նրանց քաղաքը մի քանի օր շարունակ հարձակման է ենթարկվել վայրի հնդկահավերի կողմից: Կնոջ խոսքերով՝ փետրավոր հանցագործներն առաջին անգամ հարձակվել են իր վրա, երբ նա տան բակում նստած է եղել ավտոմեքենայի մեջ: Հարևաններին հաջողվել է մի կողմ քշել հնդկահավերին, սակայն նրանք վերադարձել են և սկսել են կտցել ու ճանկռել մուտքի դուռը: Մի քանի օր անց նրանք կրկին հարձակվել են նույն կնոջ վրա և լուրջ վնասել են նրա վիզը:




Լրահոս