Երկրորդ Համաշխարհայինում հայ զինվորականին սիրահարված գերմանուհու մասին պատմվածքը ներկայացվել է Մոսկվայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրող Արմեն Մխեյանի «Արթնացրու, երբ բացվի լույսը» պատմվածքը նախօրեին ներկայացվել է Մոսկվայի գրականասեր հասարակությանը: Երկրորդ Համաշխարհային պատերազմի բոհում հայազգի զինվորականին սիրահարված գերմանուհի Ադելինդա Վիգմանի  մերօրյա կյանքի մասին պատմությունն արդեն հասցրել է հուզել հազարավոր ընթերցողների:

«Ես փորձել եմ ներկայացնել այն հեռավոր տարիներին մեր պապերի հետ տեղի ունեցած հարյուրհազարավոր պատմություններից միայն մեկը: Ցավոք, մերօրյա տրենդերը ստվերում են և որոշ իմաստով մոռացության մատնում նախորդ դարի քառասունական թվականներին մեր ժողովրդի դրամատիկ ճակատագիրը: «Արթնացրու, երբ բացվի լույսը» պատմվածքը այդ ժամանակներին մեր օրերից հայացք նետելու իմ փորձն է»,- ասում է Արմեն Մխեյանը:




Լրահոս