Լյովա Խաչատրյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ջատագովն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեք անգամ մեծամասնականով ընտրված Ազգային ժողովի “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մշտապես կողմ է եղել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց պատգամավորը:
“Ես մշտապես 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի ջատագովն եմ եղել, իսկ նման ընտրակարգին դեմ եմ մի պարզ պատճառով. քանի որ մեծամասնական ընտրապայքարը գաղափարների պայքար չէ”,- ասաց նա:
ԲՀԿ-ի շարքերը վերջերս համալրած պատգամավորը միայն նոր է նկատել, որ մեծամասնական ընտրապայքարը այնպիսի չկայացած երկրներում, ինչպիսին Հայաստանն է՝ բերում է ,անձնական պայքարի, ձեռնամարտի և թշնամանքիե: “Ինձ համար երբեք ընդունելի չէ, որ թշնամանում են”,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համար հրավիրված արտահերթ նիստին, որը չկայացավ քվորում չապահովելու պատճառով, Լյովա Խաչատրյանը նշեց, որ իր համար սպասելի էր, որ ՀՀԿ-ն նման ակնհայտ ձևով կխախտեր Սահմանադրությունը, որի 70 հոդվածը թույլ է տալիս ԱԺ փոքրամասնությանը արտահերթ նիստ հրավիրել:
“Սահմանադրական պահանջ էր, որ պետք է նիստը կայանար”,- ասաց նա և քննադատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, ով նիստը վարում էր առանց գրանցվելու: “Պատկերացնո՞ւմ եք, որ պատգամավորը, որը չի գրանցվել կարող էր նիստ վարել”,- ասաց նա:
tert .am




Լրահոս