
Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 13-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ:
Վարչությունը լսել է Կոնգրեսի Տեղեկատվական և վերլուծական հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արման Մուսինյանը:
Նիստում քննարկվել է նաև հունիսի 19-ին քաղաքացիական նախաձեռնությունների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպվելիք հանրահավաքի, Կոնգրեսի հետագա անելիքների հետ կապված հարցեր: