Թուրք-սիրիական սահմանում տեղակայված Patriot հրթիռները անհանգստացնում են ՌԴ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Պատրիոտ” զենթիա-հրթիռային համակարգերի տեղակայումը Թուրքիայի տարածքում կարող է մեծացնել ռազմական բախման հավանականությունը. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
“Որքան շատ զինամթերք կուտակվի, այնքան կմեծանա ռիսկը, որ այն կարող է օգտագործվել, իսկ ցանկացած սադրանք կարող է պատճառ հանդիսանալ շատ լուրջ ռազմական առճակատման համար։ Մենք կցանկանայինք խուսափել դրանից”,-ասել է ՌԴ արտգործնախարարը։
Միևնույն ժամանակ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան լավ է հասկանում թուրք-սիրիական սահմանին տեղի առկա իրավիճակով պայմանավորված Թուրքիայի մտավախությունը։ Նա հիշեցրել է, որ այս շրջանում հաճախ են բախումներ տեղի ունենում Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության միջև, բազմաթիվ փախստականները մեկնում են Թուրքիա։
“Այդ ամենը, առանց որևէ զենիթա-հրթիռային համակարգի, արդեն բավական սրել են իրավիճակը”,-ասել է Լավրովը և հիշեցրել, որ ՌԴ-ն առաջարկել են Անկարային և Դամասկոսին ուղիղ շփում հաստատել միմյանց հետ։ Նա ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել այդ հարցով։
Ի պատասխան Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե զենիթա-հրթիռային համակարգերի տեղակայումը ո՛չ Ռուսաստանին, ո՛չ էլ որևէ այլ երկրի չպետք է անհանգստացնի։
“Թուրքիան իր անվտանգությունն ապահովելու համար ցանկացած քայլ կարող է ձեռնարկել։ Դրանք անվտանգությանն ուղղված համակարգեր են”,-ասել է նա։
  
tert .am




Լրահոս