
Շանթ Հարությունյանը հանդես է եկել հայտարարությամբ և այն փոխանցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, ով այսօր այցելել էր վերջինիս: Պատգամավորը հայտարարությունը փոխանցել է armtimes.com կայքին, որն էլ ներկայացնում ենք ստորև.
«Դիմել եմ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, որպեսզի ինձ եւ ընկերներիս տեղափոխեն բանտախուց, քանի որ ռուսական ԿԳԲ-ն ՀՀ ԿԳԲ-ի իր գործակալների միջոցով ուզում է ինձ սպանել, մասնավորապես՝ գեներալ Արզուման Հարությունյանը, ով ոչ միայն ռուսական, այլեւ Ադրբեջանի ԿԳԲ-ի գործակալ է, եւ գիտի, որ ես տեղեկություն ունեմ այդ մասին:
Ելնելով վերը գրվածից, համոզված եմ, որ ինձ սպանելու վտանգը մինիմալի կհասցվի, եթե ես իմ երկու ընկերների հետ կալանքս կրեմ բանտախցում: Եթե նույնիսկ սպանվեմ, ընկերներս կիմանան, իսկ մյուս կալանավորները անտեղի չեն տուժի:
Շանթ Հարությունյան»: