Սարգիս Հովսեփյանը գոհ է Հայաստան-Պորտուգալիա խաղի որակից, բայց ոչ` արդյունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը գոհ է Հայաստան­ Պորտուգալիա խաղի որակից, բայց ոչ՝ արդյունքից:

«Խաղի որակը լավն էր, կար նվիրում, որը ցանկալի է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Մեզ զգոնությունը չհերիքեց և ուշադրությունը, նրանք օգնտվեցին մեր թուլությունից, գոհ եմ խաղի որակից բայց ոչ արդյունքից: Տակտիկան այն էր, որ փորձում էինք  միջին գծում գնդակը խլել, և իմ կարծիքով մեզ հաջողվեց դա,  քանի որ առաջին գոլը հենց դրա արդյունք էր: Իսկ ինչ վերաբերվում է խաղում ինչ չստացվեց, ապա երեք գնդակ բաց թողնելուց հետո ուրեմն ինչ որ բան պաշտպանությունում   չստացվեց»,­- «Արմենպրես»-­ի հաղորդմամբ, լրագրողների հետ հետխաղային ասուլիսի ժամանակ ասաց  Հովսեփյանը:

Գլխավոր մարզչի պաշտոնակատարի խոսքով՝ առաջին և երկրորդ կեսերի տարբությունն այն էր, որ պորտուգալացիները երկրորդ գնդակից հետո հետ քաշվեցին, իսկ հավաքականին ժամանակը չհերիքեց երրորդ գնդակը խփելու համար: Պորտուգալացիներին օգնեց ճիշտ փոխարինումները:

«Մենք անցել ենք բոլոր տակտիկական սխեմաներով, երբ պարտվում ես` անպայման պետք է խաղալ առաջին համարի տակ, նրանք իսկապես ուզում էին հաղթել, բայց Պորտուգալիան ուժեղ հավաքական է: Իսկ ինչ վերաբերում է Օզբիլիսին, ապա բոլորս էլ գիտեինք, որ խնդիրներ ունեիք, որոշել էինք, որ երկրորրդ կեսում ավելի կսրացներ խաղի ընթացքը: Կարծում եմ Կառլենը շատ լավ խաղաց, երբ Ռումյանը պատրաստվեց և մտավ արդեն գոլն ընդունել էինք, ես շատ գոհ եմ Ռումյանից: Նա հավաքում էր երկրոր գծի բոլոր գնդակները, ես չզգացի Եդիգարյանի պակասությունը: Շատ ենք շահարկում Եդիգարյանի բացակայությունը, ես իմ թշնամին չեմ և եթե ես զգայի, որ
նա պետք է հավաքականին, ապա ես կհրավիրեյի նրան»,­- փաստեց Հովսեփյանը:




Լրահոս