Եվրո-2016. Հայաստան-Պորտուգալիա` 2:3 (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետական» մարզադաշտում կայացավ  Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ հավասար պայքար էին ցուցադրում և կարողացան մի քանի գրոհներ կազմակերպել:

Խաղի 15-րդ րոպեին Մարկոս Պիզելին բացեց խաղի հաշիվը:

Հանդիպման 30-րդ րոպեին Մխիթարյանը սեփական խաղադաշտում խախտեց կանոնները Հայաստանի  հավաքականի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն` 1:1:

44-րդ րոպեին ֆուտբոլասեր էր մտել խաղադաշտ, նա մոտ 100 մետր վազեց, որի ընթացքում կարողացավ փախչել 7-8 աշխատողներից: Ավելի ուշ պարզվեց, որ նա Շանթ Հարությունյանի որդին էր` Շահեն Հարությունյանը:

Մրցավեճի 55-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ: Անհամաձայնեցված գործեցին պաշտպանն ու դարպասապահը, որն  էլ դարձավ գոլի պատճառ` 1:2: Այս գոլից րոպեներ անց Ռոնալդուն հեռվից հարված կատարեց և իր հաշվին հեթ-տրիկ ձևակերպեց` 1:3:

Խաղի 72-րդ րոպեին Արազ Օզբիլիսի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հրայր Մկոյանը` 2:3: Խաղն այդ հաշվով էլ ավարտվեց:

13/06/2015. ARMENIA, YEREVAN. Armenia vs Portugal, UEFA Euro 2016 qualifying match at Vazgen Sargsyan Republican Stadium. The author of the Armenia National football team's first goal Marcos Pizzelli

13/06/2015. ARMENIA, YEREVAN. Armenia vs Portugal, UEFA Euro 2016 qualifying match at Vazgen Sargsyan Republican Stadium. Henrikh Mkhitaryan /N18 ARM/, Joao Moutinho /N8 POR/

13/06/2015. ARMENIA, YEREVAN. Armenia vs Portugal, UEFA Euro 2016 qualifying match at Vazgen Sargsyan Republican Stadium. Henrikh Mkhitaryan /N18 ARM/, Hrayr Mkoyan /N15 ARM/, Cristiano Ronaldo /N7 POR/

13/06/2015. ARMENIA, YEREVAN. Armenia vs Portugal, UEFA Euro 2016 qualifying match at Vazgen Sargsyan Republican Stadium.




Լրահոս