Հանդիպումը լավն էր, բայց արված սխալները իրենց հետքը թողեցին. Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմունդի «Բորուսիա»­-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր շնորհակալությունն է հայտնել թիմակիցներին: «Շնորհակալ եմ թիմակիցներիցս հանդիպման համար: Ֆուտբոլիստներից յուրաքանչյուր մեծ նվիրումով էին խաղում: Հանդիպումը լավն էր, բայց արված սխալները իրենց հետքը թողեցին: Մենք թվային առավելություն ունեինք, և կարողացանք գոլ խփել, սակայն ավելին անել չկարողացանք: Շատ եմ ափսոսում, բայց նման խաղերով կկարողանանք վերադարձնել մեր արդյունավետությունը»,­ «Արմենպրես»­-ի հաղորդմամբ, Մխիթարյանի խոսքերը մեջ է բերում ՈՒԵՖԱ­-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան­-Պորտուգալիա հանդիպումն ավարտվեց 2-­3՝ ի օգուտ պորտուգալացիների:




Լրահոս