Դոնեցկում մոտ հազար մարդ մնացել է առանց գազամատակարարման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դոնեցկում առանց գազամատակարարման է մնացել մոտ հազար մարդ: «Արմենպրես»-­ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-­ն, այս մասին հայտնում է քաղաքապետարանի կայքը: Դոնբասում չեն դադարում կրակոցները: Ուկրաինացի ուժայիններն ու աշխարհազորայիններն ամեն օր միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմի խախտման մեջ:

Կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մեջ կան զոհեր և վիրավորներ, վնասվել են նաև քաղաքի մի շարք շինություններ: Միևնույն ժամանակ հունիսի 12­-ին վնասվել էր «Կրամատորսկ­ Դոնեցկ» գազատարը, ինչի հետևանքով Դոնեցկի մարզում առանց գազամատակարարման են մնացել երեք քաղաքներ, որտեղ տեղակայված են խոշոր արդյունաբերական` Վոլնովախի, Մարիուպոլի և Բերդյանսկի ձեռնարկությունները:

Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ գազատարը վնասել են աշխարհազորայինները, որպեսզի Մարիուպոլի գործարանները դադարեն աշխատել: Ինքնահռչակ ԴԺՀ-­ում հայտարարել են, որ այդ մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում:




Լրահոս