Քանյե Ուեսթի և Պուտինի միջև միակ տարբերությունը Քիմ Քարդաշյանն է. Huffington Post (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան հեղինակավոր ամսագիր Huffington Post-ը համեմատություն է անցկացրել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև՝ ընթերցողներին առաջարկելով համեմատել նրանց խոսքերը:

«Ձեզ թվում է՝ դուք լա՞վ եք ճանաչում այս երկու հեղինակավոր մարդկանց: Մի անգամ էլ մտածեք: Նրանց միջև միակ տարբերությունը Քիմ Քարդաշկանն է: Նրանք ավելի շատ ընդհանրություն ունեն, քան կարելի է պատկերացնել, և դա առաջին հերթին ինքնավստահությունն է և սերը Աստծո հանդեպ»,- գրում է պարբերականը:

1410156695_kim_kardashian_kanye_west_fight_racial_slur_ftr_48

Համեմատության համար մեջբերվում են հետևյալ խոսքերը՝

«Ես մտնելու եմ պատմության մեջ որպես լեգենդ՝ դուր է գալիս դա ձեզ, թե ոչ»,- Քանյե Ուեսթ:

«Երբեմն ավելի լավ է գործել արագ և սխալներ թույլ տալ, քան ոչինչ չանել»,- Վլ. Պուտին:

140506160556-putin-yelling-story-top

«Եթե ես ասեմ, որ ես հանճար չեմ, ապա ես կխաբեմ և քեզ, և ինքս ինձ»,- Քանյե Ուեսթ:

«Երբեմն ավելի լավ է լինել միայնակ, որպեսզի կարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը»,- Վլ. Պուտին:




Լրահոս