Սեվ ծովում գտել են Նաիրի Հունանյանի մոր դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 23-ի գիշերը Ուկրաինայի Եվպատորիա քաղաքի առափնյա հատվածում՝ ափից 2 մ հեռավորության վրա հայտնաբվերվել է կնոջ դի: ԱԻՆ-ի աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ մարմինը,- գրում է ARMENIA Today-ը: Ափին հայտնաբերվել են նաև կնոջ անձնական իրերը: Ըստ ARMENIA Today-ի՝ զոհվածը Նաթելլա Գալստյանն է՝ լրագրող Նաիրի Հունանյանի մայրը: Վերջինս 1999-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչություն էր իրականացրել ՀՀ Ազգային ժողովում: Գալստյանի հարևանուհի Ալևտինա Սմիրնովան հաստատել է, որ նախօրեին տեսել է զոհվածին, իսկ երեկոյան նրա որդի Արմենն ասել է, որ չի կարողանում գտնել մորը: “Որդին փնտրել և նրան գտել է ծովում”, – հայտնել է հարևանուհին: Նաիրի Հունանյանը և նրա փոքր եղբայրը` Կարեն Հունանյանը, դատապարտված են ցմահ ազատազրկման:




Լրահոս