
Դորտմունդի «Բորուսիա»-ն պաշտոնապես հայտարարել է գերմանական «Ֆրայբուրգ»-ի դարպասապահ Ռոման Բյուրկիի ձեռքբերման մասին: Գործարքի մանրամասները, սակայն չեն հրապարակվում:
Դարպասապահը նախորդ մրցաշրջանից առաջ շվեյցարական «Գրասհոպերից» էր տեղափոխվել «Ֆրայբուրգ»: Գերմանիայի ավարտված առաջնությունում Բյուրկին մասնակցել է 34 խաղի և բաց թողել 47 գոլ: