Հրապարակ. Ծեծկռտուք ԲՀԿ-ական պատգամավորի որդու եվ քրեական հեղինակության միջեվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե օրերս լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու` Մարաշցի Արթուրի, եւ Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի “ախրանայի” պետի միջեւ:
Լյովիկը հայտնի է “ՏԷՑ-ի կռուգի” պատմությունից: Որոշ տեղեկություններով, վեճին մասնակցել է նաեւ Արշալույս Փայտյանի որդին: Պատճառն “իրար դուր չգալու մոմենտն” է, որը հին պատմություն ունի: Կողմերն այժմ փորձում են ջրի երես չհանել միջադեպը, գտնել “ասող”, որը  կհաշտեցնի   բոլորին, որպեսզի բանը չհասնի դիվանբաշուն,  սակայն առայժմ բան դուրս չի գալիս: 




Լրահոս