Հանրապետությունում հնարավոր են թույլ տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 25-26-ին հանրապետության շրջանների գերակշիռ մասում պարբերաբար հնարավոր են թույլ տեղումներ` լեռներում ձյուն, նախալեռներում ու հովիտներում` թաց ձյուն և անձրև:  Տեղումներն առավել հավանական են արևելյան շրջաններում, ինտենսիվ կամ մեծ քանակությամբ չեն լինի: Կենտրոնական մասում` Արագածոտնի նախալեռներում ու Արարատյան դաշտում, կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ: Հնարավոր է մառախուղ, լեռներում և լեռնանցքներում` քամի մինչև 15մ/վրկ:
Նոյեմբերի լույս 25-ի և 26-ի գիշերներն առանձին վայրերում կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում 2-3 աստիճանով: Նոյեմբերի 25-ի և 26-ի ցերեկներն օդի ջերմաստիճանը արևելյան շրջաններում մի փոքր կբարձրանա:




Լրահոս