
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թբիլիսիի կենտրոնում ուժեղ ջրհեղեղների արդյունքում մայրաքաղաքի կենդանաբանական այգուց փախուստի են դիմել տասնյակ կենդանիներ:
Երկրի ՆԳՆ ներկայացուցչի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են փրկարար ծառայությունների ու կենդանաբանական այգու աշխատակիցները «տուն» վերադարձնում փախուստի դիմած գետաձիին: Կենդանուն վերադառնալ «համոզելու» համար պահանջվել է մի ամբողջ գիշեր ու մեծ թվով կրակված տրանկվիլիզատորներ, որոնք կենդանուն դարձրել են անտարբեր ու հանգիստ: